30  10  2019

Ամենամեծ ճգնաժամը ՍԴ ինքնահռչակ նախագահն է․ ԱԺ պատգամավոր



«Իսկ ո՞վ ա ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, ո՞վ ա ասում, ո՞ր դատավորն ա ասում, էն դատավորը, որ ընդհանրապես նիստերին չի մասնակցո՞ւմ։ Ամենամեծ ճգնաժամն էդ դատավորն ա, էդ ինքնահռչակ նախագահը։ Եթե ես ԱԺ նիստերին չմասնակցեմ, բարոյական իրավունք ունե՞մ ԱԺ մասին դատողություն անել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Մարդը չի մասնակցում նիստերն, ստանում է աշխատավարձ, խրախուսումներ։ Մարդուն խրախուսում են իր արդյունքի համար․ եթե դատավորը չի մասնակցում նիստերին, ինչի՞ համար է խրախուսվում։ Ո՞ւր ա մեր իշխանությունը, էլի անցանք երկակի ստանդարտների՞ն։ Ոչ մի նիստի չմասնակցած դատավորը բարոյական իրավունք չունի քննադատել։ Ծառայողական մեքնեա, խչախուսում, աշժխատավարձ։ Լավ, մեղք չի՞ էս ժողովուրդը, ինչքա՞ն կարելի է խաբել։ Հարգելի ընկեր, դու քեզ հռչակել ես ՍԴ նախագահ՝ չունենալով դրա իրավաբանական և բարոյական հիմքերը։ Լավ ես արել։ Բա խոսում ենք արդարությունից, պետական բյուջեի մսխումից, բա ինչո՞վ ա զբաղված պետական վերահսկողական ծառայությունը, բացի ֆեյսբուքյան գրառեումներ անելուց։ Ասում ա ՍԴ գոյություն չունի։ Այ ընգեր, բա որ գոյություն չունի, բա ինչի՞ ես ուզում գոյություն չունեցող կառույցի ղեկավար դառնաս»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ