23  10  2019

Հրապարակե՛ք գաղտնիների ողջ ցանկը․ Մարինե Սուքիասյան

Հրապարակե՛ք գաղտնիների ողջ ցանկը․ Մարինե Սուքիասյան

Վարչապետի գաղտնի որոշումից պարզ դարձավ, որ նախարարներն ու փոխնախարարները ստանում են լրացուցիչ աշխատավարձ։ Այս պատմության ամենավտանգավոր պահը, իհարկե, գաղտնին է։ Նոր իշխանության թափանցիկության միֆը մեկ վայրկյանում հօդս ցնդեց։ Առնվազն երկու հանգամանք կարիք ունի լրացուցիչ պարզաբանման.

1.     Նախարարներին և փոխնախարարներին լրացուցիչ աշխատավարձ տալու վարչապետի գաղտնի որոշման մեջ բացակայում է վարչապետը։ Ստացվում է, որ փոխնախարարն ավելի ապահոված է, ավելի մեծ եկամուտ ունի, քան վարչապետը։ Եթե այս որոշման հիմքում դրված է պետական բարձրաստիճան պաշտոնյաների քիչ թե շատ արժանի բարեկեցիկ կենսամակարդակը ( ինչը օբյեկտիվ խնդիր է), ապա ինչու դա չի վերաբերում վարչապետին։ Կարելի՞ է  եզրակացնել, որ վարչապետն ունի եկամտի այլ աղբյուրներ և նրա բարեկեցությունը աշխատավարձով չէ պայմանավորված։ Սա բնական հարց է, որ բխում է հայտնի դարձած գաղտնի որոշումից։ 

2.     Կան արդո՞ք այլ նման գաղտնի որոշումներ։ Եթե մեկ դեպք դարձավ հանրության սեփականությունը, ապա դարձյալ բնական է ենթադրել, որ կարող են լինել բազմաթիվ այլ գաղտնի անակնկալներ։ Ասենք՝ նախկին կոռուպցիոներներից և օլիգարխներից վերցվող գումարների մասին հնարավո՞ր է գաղտնի որոշում, որ չգնան բյուջե, այլ միանգամայն այլ հաշվի համարներ և այլն։ Տեսականորեն կարելի է պատկերացնել գաղտնի որոշումների անվերջ թեմաներ, որոնք  ոչ մի կապ չունեն թափանցիկ աշխատելաոճի և ժողովրդի իշխանություն ձևակերպումների հետ։

Նորից ենք  շեշտում, այս հարցերը գաղտնի փաստաթղթի և վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետագա բացատրությունների տրամաբանական հետևանքներն են. դա մենք չենք հորինել։ Ի դեպ,  խոսնակի պարզաբանումը միայն ուժեղացրեց կասկածները։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ