17  10  2019

Մամեդյարովը հիասթափված է ՀՀ ԱԳՆ-ի հետ հանդիպումից

Մամեդյարովը հիասթափված է ՀՀ ԱԳՆ-ի հետ հանդիպումից

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հիասթափված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպումից։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա»-ի հարցազրույցում։

«Առայժմ մենք միայն արդյունքների ենք սպասում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ։ Ես արդեն ասել եմ, որ, ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին։ Թեև վերջին նման հանդիպումը հայ գործընկերոջ հետ եղավ Նյու Յորքում Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած, ես դրանից փոքր-ինչ հիասթափված եմ»,- ասել է նախարարը։

Մամեդյարովը վստահ է, որ եթե կողմերն ուզում են առաջ գնալ ու իսկապես այդ վեճի քաղաքական լուծում գտնել, ապա պետք է սկսեն «առարկայական բանակցություններից»։ Ադրբեջանցի նախարարի խոսքով` կողմերը բանակցում էին, բայց ինչ–որ պահի Մինսկի համանախագահները ասացին` թույլատրելի չեն ռազմական գործողությունները շփման գծում...

Նախարարի խոսքով` բանակցությունների ամբողջ ընթացքում շփման գծում «բավականին թեժ էր»։

«Միևնույնն է մենք կարողանում էինք խնդիրներ լուծել, առաջ գնալ ու բավականին լուրջ, հոդվածական բանակցություններ վարել ու այդպիսով լուծել ընթացիկ հարցերը. նախևառաջ պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան իրենց զորանոցներ, իսկ մշտական բնակավայրերից քշված մարդիկ տուն վերադառնան։ Դրանից հետո արդեն մնացած բոլոր հարցերը կարելի էր լուծել», – ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ