08  10  2019

Ես կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը. Թրամփ

Ես կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը. Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթթերյան իր էջում գրել է, որ կոչնչացնի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը։

«Ինչպես ես նախկինում պնդել եմ, ուղղակի հիշեցման կարգով ասում եմ, որ եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս՝  լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ես դա նախկինում էլ եմ արել)։  Նրանք, Եվրոպան և մնացածը պետք է ուշադիր լինեն...»,- նշել է ԱՄՆ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ