04  10  2019

3 օրում՝ 1 զոհ և 3 վիրավոր․ ասելու բան չկա՞․ Կարեն Բեքարյանը՝ իշխանությանը

3 օրում՝ 1 զոհ և 3 վիրավոր․ ասելու բան չկա՞․ Կարեն Բեքարյանը՝ իշխանությանը

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է․

«Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր:

Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր երկրներին, միջազգային հանրությանը…

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը, իսկ հանրությունը՝ իր համապատասխան ինստիտուտներով հանդերձ, օր-օրի սպառում է սեփական իմունիտետը…

Մենք չունենք և չենք կարող ունենալ թշնամիներ սեփական երկրում, իրական թշնամին մեր թշնամանքից է ուժ ստանում և այդ ուժը նրան տալիս են ներքին թշնամանք սերմանողները:

Կամ մենք կհասկանանք այս պարզագույն ճշմարտությունը, կամ՝ կհատենք անդառնալիության ռուբիկոնը…

Ցավակցում եմ հայրենիքի պաշտպանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին....

Արագ ապաքինում մեր վիրավոր տղաներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ