04  10  2019

ԱԻՆ-ը պատրաստվում է 4 ուղղաթիռ ձեռք բերել



«Անտառային տարածքներում, օրինակ, հրդեհաշիջման ամենալավ ձևը մարդկային պատն է։ Իհարկե ուղղաթիռները պետք են։ Նախևառաջ, տարհանման համար են դրանք անհրաժեշտ, մենք լեռներում անտառներում խնդիր ենք ունենում, այս տարի նման 3 դեպք է եղել։ Նրանց տարհանելը բարդ է առանց ուղղաթիռի։ Այսօր նման դեպքերի համար մենք օգտվում ենք սանավիացիայի պարկից։ Դրանց միջոցով նկարել ենք հրդեհի օջախները, եղել է, որ վիրավորների ենք տարհանել, բայց դրանց միջոցով չենք կարող մարդ տանել, օրինակ Սյունիք։ Այս հարցը առաջիկայում կլուծվի, պատրաստվում ենք 4 ուղղաթիռ ձեռք բերել»,- այս մասին հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ