22  09  2019

ԱԽ քարտուղարն արտահայտել է իր թիմի հավաքական վախերը․ Աշոտյան

ԱԽ քարտուղարն արտահայտել է իր թիմի հավաքական վախերը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով իր կասկածելի ծառայությունների համար Նիկոլի կողմից «պարգեւատրված» մասնագիտական պատահականությունն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։

Այն, որ տվյալ անձը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե։ Ինքը, սակայն, այդքան մեղավոր չէ։

Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր, իսկ «թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է»։

Նշենք, որ ՀՀ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջումգրել էր. «Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի ՀՀԿ-ականների համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ