19  09  2019

Նիկոլ, սխալ կուպե ես նստել. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ, սխալ կուպե ես նստել. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր ֆալշ երգը թալանի ու թալանչիների մասին։

Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։

Անշուշտ, օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝  Նիկոլն է։

Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։

Հ.Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմիր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ