04  09  2019

ՀՀ իշխանությունը բոլոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը ՌԴ նկատմամբ. Ղազինյան

ՀՀ իշխանությունը բոլոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը ՌԴ նկատմամբ. Ղազինյան

Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ռուսաստանի նախագահի Հայաստան սպասվող այցից առաջ Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ, որի վառ վկայությունն են ֆրանսիական մամուլում Փաշինյանի արտահայտած մտքերը Ռուսաստանի նկատմամբ, հետախուզման մեջ գտնվող ռուս ֆաշիստին փախստականի կարգավիճակ տրամադրելը, էլ չեմ խոսում մինչ այս պահը ՀՀ իշխանությունների կողմից ընդգծված հակառուսական գործողությունները։

Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ հայկական «հեղափոխությունը» ունի արտաքին հովանավորներ, իսկ ձեւով եւ բովանդակությամբ շատ նման է վրացական վարդերի հեղափոխությանը։

Մեծ վտանգ կա, որ Ռուսաստանի եւ ռադիկալ գլոբալիստների միջեւ օրեցօր խորացող հակամարտությունը, որն իր դաժան հետեւանքներն ունեցավ Ուկրաինայի եւ Վրաստանի վրա, կարող է տեղափոխվել Հայաստան»,– նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ