27 08 2019

Եթովպիայում դիվանագիտական ներկայացուցչություն կունենանք

Եթովպիայում դիվանագիտական ներկայացուցչություն կունենանք

Դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ-ն  նախատեսում է մինչև տարեվերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: 

Մնացականյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը դեռևս մնում է նոր ուղղություն, որը «բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ