14  08  2019

Կոնվենցիայից հետո կասեն, որ զուգընկերը կարող է ընտանիք ունենալ. Հովհաննես Սահակյան



«Սա ոչ միայն քաղաքակիրթ կաշառք է, այլ ես կարծում եմ, որ ՍԴ դատավորները մեկ-երկու կոպեկի և հետագայում լավ ապրելու համար չպետք է գնան այդ քայլին: Սա անպարկեշտ առաջարկ է, այլ բան նույնիսկ չեմ կարողանում ասել: Ասում են, եթե դուք հրաժարական ներկայացնեք, ձեր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, դեռ աշխատավարձն էլ կստանաք»,- Yerevan.Yoday-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագծին:

Անդրադառնալով իշխանության վարկանիշին, Սահակյանը նշեց, որ այն նվազում է և իշխանությունն էլ, որպեսզի փրկի իրավիճակը, տարբեր մեթոդներով փորձում է զբաղեցնել հանրությանը:

«Երբ հասարակության աջակցությունը կորցնում են, փորձում են տարբեր մեթոդներով ինչ-որ պրոցեսներ տանել: Ես անթույլատրելի եմ համարում, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան նման կոնտեքստով և միջավայրում քննարկում է աղբահանության հարցը: Դա քաղաքապետարանի կոմունալ վարչության գլխավոր մասնագետի լուծելու հարցն է, քանի որ անհրաժեշտ բոլոր ռեսուրսները կան, դա կազմակերպչական միջին հմտություններ ունեցող մարդու խնդիր է»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ երկրում անպատասխանատու հայտարարություններն արդեն գործելաոճ է դարձել:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ