13 08 2019

Կգտնենք ձևը Հայկ Մարությանին ստիպելու, որ քաղաքը մաքրի աղբից․ Ֆարմանյան

Կգտնենք ձևը Հայկ Մարությանին ստիպելու, որ քաղաքը մաքրի աղբից․ Ֆարմանյան

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ 

Ֆարմանյանը նշեց․ «Ինչպես Երևանում ապրող բնակիչներից շատ-շատերը, այնպես էլ ես սպասում էինք, որ  քաղաքապետի և վարչապետի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ տրվեր մեր՝ քաղաքացիներիս հուզող հարցի պատասխանը՝ ի վերջո Երևանն ինչքա՞ն ժամանակ է մնալու աղբի մեջ: Ես, ցավոք սրտի, լուծումներ տեսնելու փոխարեն ականատես եղա երկու դերասանների երկխոսության կամ ավելի դիպուկ ասած՝ «Ազիզյաններ»-ի դերակատարի և «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագրի միջև վատ բեմադրված հարցազրույցի»։

Ֆարմանյանը նրանց հորդորեց գործ անել,  զբաղվել աղբահանությամբ, կանաչապատմամբ, վերելակների խնդիրը լուծել, այլ ոչ սենյակում նստած կոնսպիրալոգիաներ փնտրել։

«Պարոն Փաշինյա՛ն, ոչ թե անհրաժեշտ էր այսօր արդեն ձախողված քաղաքապետին շնորհակալություն հայտնել ու ըմբռնումով մոտենալ, այլ պետք էր ժամանակ տրվեր՝ 3-4 շաբաթ, որից հետո պետք էր հետևություններ անել։Եթե տեսնենք, որ այդուհանդերձ որևէ պատրվակով ու բացատրությամբ քաղաքի աղբահանության խնդիրը չի լուծվում, վստահ եմ՝ կգտնենք ձևը քաղաքապետ Հայկ Մարությանին ստիպելու, կարգի հրավիրելու, որ քաղաքը մաքրի աղբից»,- նշեց Ֆարմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ