05  08  2019

Պետության ղեկին գտնվող գործիչն իրեն թույլ չի տա ասել, որ պետությունը ձախողված է․ Քաղաքագետ



«Երկրի վարչապետի կողմից հրապարակվում է գաղտնի փաստաթղթի բովանդակության ինչ-որ մաս, որի նշանակություն այն է, որ պետությունը ձախողված է: Կարծում եմ դա ցանկացած պետական գործչի համար դավաճանության համազոր արարք է»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հրապարակված գաղտնի փաստաթղթին, ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսնոյանը:

Հիշեցնենք, որ վարչապատը հայտարարել էր, որ երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և պետությունը ձախողված է:

Սամսոնյանի խոսքով, Պետական ինստիտուտների մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները հեղհեղուկ են և Նիկոլ Փաշինյանի արած հայատարությունները հարիր չեն առաջին դեմքին. «Եթե պետական ինստիտուտները գործեին, Նիկոլ Փաշինյանը վաղուց վարչապետ չէր լինի»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ