03 08 2019

Իշաոտնուկներին փոխարինել են աթոռները․ Փաշինյանը՝ զորամասի խոհանոցի մասին

Իշաոտնուկներին փոխարինել են աթոռները․ Փաշինյանը՝ զորամասի խոհանոցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել զինծառայողների սննդի և խոհանոցային պայմանների վերաբերյալ:

«Նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին եւ այս գործընթացը հետեւողականորեն շարունակվում է. եւս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին:

Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է, որ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով» ,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ