30 07 2019

ՍԴ-ն Ստամբույլյան կոնվենցիան ճանաչելու է հակասահմանադրական. Արթուր Ղազինյան

ՍԴ-ն Ստամբույլյան կոնվենցիան ճանաչելու է հակասահմանադրական. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստամբույլյան կոնվենցիան չի վավերացվելու, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանը այն ճանաչելու է հակասահմանադրական։

Սա պարզամիտ հնարք է, որ Փաշինյանը կիրառելու է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու նպատակով.

1. Ցույց տալ իր արտաքին հովանավորների և կոնվենցիայի վավերացման կողմնակիցներին, որ ինքը ցանկանում էր վավերացնել, սակայն ՍԴ հակահեղափոխական էր և տապալեց այդ <<կարևոր>> նախաձեռնությունը;

2. Հերթական ատելության և անհանդուրժողականության ալիքը բարձրացնել ՍԴ, մասնավորապես Հրայր Թովմասյանի դեմ հասարակության ծայրահեղ աջ տրամադրված աղմկոտ փոքրամասնության կողմից և լուծել Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու գերակա գերակա խնդիրը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե կառավարությունը ընդունեց որոշում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, ապա անկախ դրա արդյունքից Փաշինյանը անձամբ է կրելու այս գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ