25  07  2019

Անկարայում բելառուս դիվանագետը հրազենային վիրավորում է ստացել

Անկարայում բելառուս դիվանագետը հրազենային վիրավորում է ստացել

Անկարայի այգիներից մեկում որդու հետ զբոսնելու ժամանակ կրակել են բելառուս դիվանագետ Ալեքսանր Պոգանշևի վրա։

Բելառուսի ԱԳՆ-ի համաձայն`  նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է հոգեկան ոչ առողջ վիճակում գտնվող տեղացի:  

Դիվանագետի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Երեխան չի տուժել։

Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։ 

Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հայտնել է, որ Պոգանշևին վիրահատել են բարեհաջող կերպով։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղուն ասել է, որ քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում քրեական գործում:

Հիշեցնենք, որ 2016թ․ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ