17 07 2019

ՊՊԾ գնդի գրավումից երեք տարի անց

ՊՊԾ գնդի գրավումից երեք տարի անց

3 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խումբը «Կրազ» մեքենայով ջարդելով ոստիկանական գնդի դռները՝ զինված ներխուժեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պտանդ վերցրեցին տեղում գտնվող ոստիկաններին։

Նրանց պահանջն էր ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին։

15 օր պաշարված մնաց գունդը, իսկ դրսում իրականանում էին բողոքի ակցիաներ։

Գործողությունների արդյունքում եղան վիրավորումներ երկու կողմերից էլ, իսկ ոստիկանների շարքերում՝ նաև զոհեր։

Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին՝ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ։

ՀՀ նոր իշխանությունները զինված խմբի բոլոր անդամներին, բացի երկուսից, ազատ են արձակել։ Նաև հայտարարված համաներումը տարածվում է նրանց վրա, եթե սպանված ոստիկանների հարազատները չբողոքեն։ Ոստիկանների հարազատները, սակայն, դեմ են ազատ արձակմանը։

Սասնա ծռերն իրենք բազմիցս հայտարարել են, որ եթե պետք լինի, կրկին նման հարձակում կգործեն, իսկ հուլիսի 17-ն էլ առաջարկում են ազգային տոն հռչակել։

Իսկ շատ-շատերը, այդ թվումէ՝ ԱԱԾ-ն, նրանց համարում են ահաբեկիչներ։

Այդ օրերի իրադարձությունները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ