16  07  2019

Արթուր Վանեցյանի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է եղել

Արթուր Վանեցյանի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է եղել

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը: Ելույթ է ունեցել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը:

Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին և այլն:

Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվել են՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի  նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:

Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվել է արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվել է մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկման և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ