12  07  2019

Հայաստանում կատարվածի սցենարը գուցե գրվել էր գրանտներ բաժանող գրասենյակում



«Կամ այն, ինչ կատարվեց Հայաստանում, Հայաստանից դուրս ինչ-որ գրասենյակներում գրված սցենար էր, գրասենյակ, որտեղից գրանտներ են բաժանում, կամ ներիշխանական դավադրություն էր, կամ էլ բոլորը միասին։ Ամեն դեպքում այն, ինչ կատարվեց, տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանը դարձել է ազդեցության գործակալ այն պետությունների համար, որոնք շահեր ունեն տարածաշրջանում։ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այսքան ջերմ չեն եղել, քան այս մեկ տարվա ընթացքում»,- հավելեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ