10  07  2019

Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին և հայկական դիրքորոշումը

Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին և հայկական դիրքորոշումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատճառը Հայաստանի ապակառուցողական դիքորոշումն է։ Այս մասին գրում է Интерфакс Ադրբեջանը։

«Ստատուս քվոն անընդունելի է։ Այն պետք է փոխվի: Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է սկսել ադրբեջանական հողերն ազատել օկուպացումից»,-ասել է Ալիևը:

 Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էր Արցախի հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ