29 06 2019

Ռոբերտ Քոչարյանը՝ խոշոր ռուսական կորպորացիայի ղեկավարների կազմում

Ռոբերտ Քոչարյանը՝ խոշոր ռուսական կորպորացիայի ղեկավարների կազմում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը «Սիստեմա» ակցիոներական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում։ Նա խորհրդի կազմում է արդեն շուրջ 10 տարի։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Ցանկանում եմ միայն մի բան ասել։ Գիտեք, որ տարիներ շարունակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում եղել է տնօրենների խորհրդի անփոփոխ և անկախ անդամ: Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանքի տակ է գտնվում։ Մենք, հաշվի առնելով, որ նախ, չկան մեղադրանքներ, և երկրորդը, գործընթացն ակնհայտորեն քաղաքական է, անհրաժեշտ ենք համարել նրան տնօրենների խոհրդի կազմում ներառել։ Ավելին, նա համաձայնություն էր տվել, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք, որ դա է ճիշտը»,- որոշումը մեկնաբանել է ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով կորպորացիայի բաժնետերերի ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի նախորդ կազմում Ռոբերտ Քոչարյանը գլխավորում էր կորպորատիվ կառավարման, պարգևատրումների և նշանակումների կոմիտեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ