25 06 2019

ՀՀ քայլը Մոսկվայում դիտարկվում է որպես թշնամական․ քաղաքագետ

ՀՀ քայլը Մոսկվայում դիտարկվում է որպես թշնամական․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը, իր խոսքով պատահամամբ,  դեմ է քվեարկել: Նա գրում է․

«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «կոմպլեմենտար» քվեարկության բացասական կողմերը․

Հունիսի 24-ին Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստավայրում տեղի ունեցավ կարևոր քվեարկություն՝որոշվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, որի քվեարկության ժամանակ հայկական պատվիրակությունը «կոմպլեմենտար» արդյունքներ ցուցադրեց «Իմ քայլի» պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը։

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, "Իմ Քայլը" դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը "դեմ" քվեարկեց, ևս մեկ իշխանական պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանը ընդհանրապես չներկայացավ քվեարկությանը, իսկ ընդդիմադիր 2 պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը «կողմ» քվեարկեցին...

Այս քվեարկության արդյունքների մտահոգիչ կողմերը մի քանիսն են... Նախ, անընդունելի է, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է իր քվեարկությունից և հայտարարում է, որ սխալ կնոպկա է սեղմել՝ դրանով էլ ավելի նսեմացնելով պատվիրակությանը... Ամո՛թ է, եթե դեմ եք քվեարկել մինչև վերջ ձեր տեսակետն առաջ տարեք, քանի որ նախկինում Ռ. Ռուբինյանը միշտ էլ աչքի է ընկել իր արևմտամետ կողմնորոշումով և ոչ մեկի համար զարմանալի չէր նրա քվեարկությունը... ՀՀ իշխանությունների այս հարցի շուրջ դիրքորոշման վերաբերյալ կարծիք կարելի է ստեղծել նաև այն հանգամանքով, որ ՀՀ պատվիրակության ևս մեկ իշխանական ներկայացուցիչ ընդհանրապես արհամարհեց քվեարկությունը։

Այսպիսի քվեարկությունը ո՛չ կողջունվի Արևմուտքում, ո՛չ էլ Ռուսաստանում... Եթե ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ այսպիսի "կոմպլեմենտար" քվեարկության միջոցով իբրև թե բարիդրացիական հարաբերություններ կպահպանեն երկու կողմերի հետ՝ չարաչար սխալվում են։

Արևմուտքը դա ընդհանրապես չի գնահատի, քանի որ այնտեղ հավատում են կոնկրետ քայլերին, այլ ոչ թե այսպիսի քվեարկությունների ժամանակ Երևանի ցույց տված արդյունքներին (Արևմուտքի միակ սպասումը Փաշինյանից՝ արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձն է դեպի Արևմուտք, ինչպես եղավ հեղափոխություններից հետո Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում), իսկ Մոսկվայում էլ այն դիտարկվում է որպես թշնամական քայլ ՌԴ-ի նկատմամբ, որն էլ ավելի է լարելու առանց այդ էլ ոչ հարթ հայ-ռուսական հարաբերությունները։

Առավել անտրամաբանական էր հայկական պատվիրակության "միամիտ" "դեմ" քվեարկած և քվեարկությանը չներկայացած իշխանական պատգամավորների այս վարքագիծը, քանի որ ամենառուսատյաց երկրների ներկայացուցիչները, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, կողմ են արտահայտվել, որ ՌԴ պատվիրակությունը հետ վերադառնա ԵԽԽՎ։

Բացարձակապես անհասկանալի է այս պարագայում հայկական պատվիրակության երկու ներկայացուցիչների անտրամաբանական վարքագիծը, որ ցանկանում են` չգիտես ում մոտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ՝ մոռանալով մեր ազգային շահերը՝առաջնորդվելով նեղ անձնական և թիմային շահերով և անհիմն տեղը խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի հետ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ