19 06 2019

Մեր մեղքը նրանում է, որ ժամանակին չենք պատասխանել մանիպուլյացիաներին. Լևոն Քոչարյան



Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանում լսել է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հուզվել։ «Հասկանում եմ՝ մարդկանց վիշտը ինչքան ծանր է ու անկեղծ, շատ հուզվեցի։ Հասկանում եմ նրանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել ու միանշանակ՝ կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունը», - Վերաքննիչ դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ հասկանալի է հուզական ֆոն է ստեղծվել ու բոլորն էլ ասում են՝ մեկը պետք է պատասխան տա։ Դիտարկմանը, թե հրաման չի եղել պարզելու սպանությունների հանգամանքները, Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Գործընթացներ են եղել, չէ՞։ Նույն այս դատախազները, որ դատարանում նստած են, իրենք էլ, չէ՞, նոր չեն հայտնվել այդ համակարգում։ Այսինքն՝ այդ ամենի համար կային պատասխանատուներ, գնում էր գործընթաց։ Նայեք, պարոն Քլոյանն ասում է՝ 1000 հոգի սադրիչ է եղել, դատարանում մեզ մատնանշելով, հայտարարում է, թե իրանց խանութը թալանեցին։ Բայց խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են․ էդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել։ Դա այնքան սուտ է, «Ռոբերտոն» մերը չէ, դա այն միֆական ցուցակի մեջ էլ էր գրած, երևի մեր մեղքն էլ կա այնքանով, որ ժամանակին այդ մանիպուլացիաներին չենք պատասխանել»։

Անդրադառնալով հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարանի որդու հաշվին 18 մլն դոլար է փոխանցվել, Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Դա իմ եղբոր հաշվի շարժի մասին է։ Շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց միլիարդավոր դոլարների կասկածը և խոսում է շատ ավելի ցածր գումարների մասին։ Սակայն դա որևէ կերպ հաստատված  փաստ չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ