18  06  2019

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ հրթիռն ընկել է տներից մեկի վրա

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ հրթիռն ընկել է տներից մեկի վրա

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ նշելով, որ արկն արձակվել է Սեյֆալիի հրաձգարանից, գրում է  Minval․az-ը։

«Արկն ընկել է ժայռի վրա և անդրադարձել: Այդ մասին տեղեկանալուն պես՝ զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ հարցը կրկին կքննվի, իսկ քաղաքացուն հասցված վնասը կփոխատուցվի բանակի հաշվին:

Ազատություն ռադիոկայանի լրագրողը լուսանկարներ է հրապարակել միջադեպից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ