13  06  2019

Ինչպե՞ս բնութագրել Ալիևին կիրթ և նորմալ համարելը. Շարմազանով

Ինչպե՞ս բնութագրել Ալիևին կիրթ և նորմալ համարելը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց, զգացմունքային, երբեմն իրականության հետ կապերը խզած հայտարարություններով: Բայց վերջին շրջանում դրան գումարվել է նաև իրողության հաճախակի փոփոխությունը:

• Մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:

• Նախկինում ԵՄ համաձայնագիրը Նիկոլը ջուր էր համարում, հիմա հպարտանում է դրանով:

• Ապրիլյան քառօրյայից հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր նույն Փաշինյանը ոչ միայն ծպտուն չի հանում այդ մասին, այլ նաև «սպասիբոների» շարք է շռայլում իր իսկ կողմից հռչակած ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկի հասցեին:

 • Հայտարարում էր օտարերկրյա գործակալների մասին, բայց հետո իրողություն փոխվեց, և նա անուններ չհնչեցրեց:

• Դրան հաջորդեց դավադիր ուժերի վերաբերյալ խայտառակ ու անհեթեթ հայտարարությունը, բայց այս անգամ էլ հայտարարեց, թե դավադիր ուժ ասածը մի պաշտոնյայի օգնական է, ով հանդգնել է Նիկոլի դեմ սոցիալական ցանցերում քննադատություն հնչեցնել:

• Երեկ պարզ դարձավ, որ մարդկանց սպանության կազմակերպման մեղադրանք հնչեցնելը Նիկոլը մեկնաբանում է որպես հռետորական հարցադրում:

Մի հռետորական հարցադրում էլ ես անեմ հիմա.

Մարդասպան ռամիլ սաֆարովին պարգևներ շռայլած, Երևանը ադրբեջանական հող համարող և ապրիլյան ահաբեկչական պատերազմը Արցախի ժողովրդի դեմ սանազերծած Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանալը ինչպե՞ս կարելի է բնորոշել:

Որոշեք յուրաքանչյուրդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ