12  06  2019

Հայ բնակչության՝ հայրենիք վերադարձի հարցը լուծում է պահանջում․ Արցախի ԱԳՆ

Հայ բնակչության՝ հայրենիք վերադարձի հարցը լուծում է պահանջում․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ նշվում է․

«27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։

Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն։

Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ