05  06  2019

Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ, հերիք է․ Շարմազանովը՝ վարչապետին

Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ, հերիք է․ Շարմազանովը՝ վարչապետին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում

 Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին: 

Խոսելով իր հայտարարած «դավադիր ուժերի» մասին, ասաց, որ հանգել է այդ եզրակացությանը, քանի որ պաշտոնյաներից մեկը իր հետ հանդիպումից հետո օգնականին հանձնարարել է իր դեմ սոցիալական ցանցերում գրառում անել: Սա ասում է ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդ: Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ: Ամոթ է, հերիք է անլրջացնեք ամեն ինչ ու երկրի ղեկավարումը իջեցնեք ֆեյսբուքչիների բամբասանքի մակարդակի: Սրանով Փաշինյանի զավեշտալի մեկնաբանությունները չեն ավարտվում: 

Ուշադրություն. ՀՀ վարչապետն ասում է, թե Արցախի ղեկավարությունը մինչեւ իրեն տեղյակ չի եղել, թե ինչ է բանակցվում : Իրո՞ք: Կարո՞ղ է, այդ մասին էլ է ականջիդ «կիրթ եւ նորմալ անձնավորություն» Ալիեւը շշնջացել, ինչպես «Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվածություն չունենալու» մասին էր ասել: Բա տարիներ շարունակ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցչի հետ ի՞նչ են քննարկել: 

Հայաստանի եւ Արցախի ղեկավարների բազմաթիվ հանիպումներ են տեղի ունեցել, որից հետո պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, որ քննարկվել է բանակցային կարգավորման գործընթացը: Ամեն խեղկատակություն էլ սահման է ունենում: Գիտակցեք, ի վերջո, որ Ձեր ստոր մանիպուլյացիաներին ականջ են դնում ոչ միայն երկրի ներսում: Հետո էլ նեղանում եք, թե դրսում լուրջ չեն վերաբերվում: 

Հ.Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: Անունները ե՞րբ եք հրապարակելու: Թե՞ իրավիճակը իրավիճակի հետեւից փոխվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ