24  05  2019

Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել МГИМО-ում․ 168․am

Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել МГИМО-ում․ 168․am

Մայիսի 24-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ղեկավարության հրավերով՝ (МГИМО) ինստիտուտում «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով ելույթ է ունեցել 1992-1995թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

Ելույթից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան ու քննարկում։  Միջոցառմանը մասնակցել են ինստիտուտի դասախոսներ, աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։

168.am-ը փորձել է մանրամասներ ճշտել Դավիթ Շահնազարյանից։ Վերջինս հաստատել է միջոցառման փաստը, բայց տեղեկացրեց, որ թե՛ իր ելույթը, թե՛ քննարկումը մամուլի համար ամբողջությամբ փակ է եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ