21  05  2019

Հայկական Մութալիբովը

Հայկական Մութալիբովը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերը ցեղասպանություն որակելու գործում միշտ դեմ են առնում Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Մութալիբովի խոսքերին․

"Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար"։

Մութալիբովը ասում էր, որ ընդդիմությունն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ ողբերգությունն անխուսափելի էր, որ իրեն մեղադրեն Խոջալույի դեպքերի մեջ և իշխանությունը փոխեն։

Նույն բանը Նիկոլն է ասում,

"Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ"։

Թե ինչի համար և ինչ շարժարիթներից ելնելով է դա ասում վարչապետը, ինքը գիտի, սակայն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն, ինչպես մենք ենք օգտագործում Մութալիբովի խոսքերը, երբ մրջազգային ատյաններում Ադրբեջանը Խոջալույի մասին խոսակցություն է բացում։

Ցանկացած պատերազմական գործողությունների ժամանակ վարչապետի այդ թեզը օգտագործվելու է։

Այս գրառման տակ նման հայտարարության բարոյական կողը չեմ քննարկում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ