18  05  2019

Իշխանության ներկայացուցիչը գիտի՝ ինչ որոշում է կայացնելու դատավորը

Իշխանության ներկայացուցիչը գիտի՝ ինչ որոշում է կայացնելու դատավորը

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ դատարանի առջև հավաք անելու կոչին։

«ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» և հանդես եկել դատարանի վարչական շենքի առջև հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։

Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի և հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:

Բացի այն հանգամանքից, որ սա ակհայտ ճնշում է դատարանի վրա, սա նաև լարվածությունն ու ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ է:

Եվ վերջում, սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին, քանի որ Եվրոպական դատարանում այս հայտարարությունը դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման հերթական և անվիճելի ապացույցն է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ