17  05  2019

Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն է բացվել

Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն է բացվել

ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)՝ էկզեկվատուրայի հանձնման կապակցությամբ։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման և զարգացման ճանապարհին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ