14  05  2019

Եթե Արմեն Թավադյանը խփած լիներ, գործ կհարուցեին. TV 5-ի տնօրեն․ Armdaily.am

Եթե Արմեն Թավադյանը խփած լիներ, գործ կհարուցեին. TV 5-ի տնօրեն․ Armdaily.am

Armdaily.am-ը գրում է․ «Մայիսի 13-ին Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստն էր։ Դատարանի մոտ էին հավաքվել ոչ միայն Քոչարյանի աջակիցները, այլև նրան չհամակրողները։ Ինչպես արդեն գրել էինք, նիստի ընթացքում դատարանի դիմաց միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ շշով հարվածել են ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Այս դեպքի շրջանակներում ոստիկանություն բերման են ենթարկվել 5 մարդ: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ բերման ենթարկվածների թվում է նաեւ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։  

Armdaily.am-ի հետ զրույցում TV 5 հեռուստաալիքի տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ այսօր առավոտյան է խոսել Թավադյանի հետ: «Մանրամասները չգիտեմ, բայց պարոն Թավադյանը ասել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանություն, որովհետև ինչ-որ մարդիկ գրել էին Ֆեյսբուքում, որ խփողներից մեկը ինքն է եղել»,- ասաց Հարությունյանը:

Վերջինս նաև նշեց, որ նայել է Ֆեյսբուքում հայտնված տեսանյութը, որտեղ երևում  է ամբողջ միջադեպը, բայց այդպես էլ չի գտել այն պահը, որտեղ Արմեն Թավադյանը շշով հարվածում է: «Երևի, որ ինքը խփած լիներ, հաստատ ինչ-որ գործ կհարուցեին, մի բան արած կլինեին: Չեմ կարող հստակ ասել: Պարզապես հիմա Հայաստանը կառավարում է ֆեյսբուքը, և ով ինչ գրում  էմիանգամից copy paste է արվում՝ առանց հասկանալու»,- ասաց Հարությունյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ