10 05 2019

Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք․ քաղաքագետ

Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։

Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը։ Այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում չկարողանան միմյանց հետ ապրել՝ տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։

Այդ հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից։ Ենթադրենք 30 % դեմ է որևէ բան զիջել, 20% պատրաստ է ամեն ինչ զիջել, 18% պատրաստ է 5 շրջան զիջել, 3% հանուն խաղաղության Սյունիքին էլ է պատրաստ տալ, 20% առհասարակ կարծիք չունի և այդպես շարունակ։

Այսինքն, դա հանրաքվեով լուծվող հարց չի։ Դրա լուծումը մեկն է՝ խորհրդարանը լուծարվում է և նոր ընտրություններ են նշանակվում, որից հետո կուսակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները ու սպասում են հանրության վճռին։ Նոր խորրդարանի տարբեր ուժերը, ըստ ստացված ձայների հանրագումարի, կգան կոմպրոմիսային տեսակետի։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ չի կարող համ հանրաքվե կազմակերպի, համ էլ դրանից հետո իշխանությունը պահի։

Ռուսական հայտնի ասացվածքը՝ ձուկ ուտելու և հաճույք ստանալու մասին, այս հարցում չի աշխատի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ