22 02 2019

ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարությունում վակուում չկա. Պեսկով

ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարությունում վակուում չկա. Պեսկով

ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարությունում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տարաձայնությունների հետ կապված վակուում չկա: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-նն:

«Ո'չ Կրեմլը, ո'չ ՀԱՊԿ մյուս անդամները ֆրուստրացիա չեն զգում, քանի որ գիտեք` այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պարտականություններ կատարողը, որը կկատարի դրանք քանի դեռ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը չի պարզվել»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ