28  01  2019

Միայն Սեյրանով ու Խաչատուրովով չէ, ցուցարարներին ո՞վ էր տանում․ Մարգարիտա Խաչատրյան

Միայն Սեյրանով ու Խաչատուրովով չէ, ցուցարարներին ո՞վ էր տանում․ Մարգարիտա Խաչատրյան

Փոխվեց իշխանությունը, բայց բանակի համար ոչինչ չփոխվեց, զոհվածների ընտանիքների համար ոչինչ չփոխվեց: Այս մասին հունվարի 28-ին 24news-ի հետ զրույցում ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Մենք խոսում ենք կոռուպցիայից, բայց կոռումպացված երկիրը նույն կոռումպացվածն է շարունակումա մնալ: Մենք կոռուպցիա ենք բացահայտում, գումարը տանում հասցնում ենք հարկային դաշտ և հարկային դաշտից պարգևատրումներ ենք կատարում: Ամեն մեկը կարող է իր քարտուղարուհուն 630 հազար պարգևավճարի, ամեն մարզպետ կարող է ինքնապարգևատրվի, բայց իր շրջապատին, զոհվածի ընտանիքին անտեսի: Պետք է ուշքի գալ, պետք է մտածենք, որ ցանկացած պահի հակառակորդը պատրաստ է պատերազմի: Մենք մեծ կորուստներ ենք ունենալու»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևաի հանդիպման մասին նա ասել է. «Փակ դռների հետևում բանակցություններ են լինում բայց ժողովրդին ոչ մի բան չեն հայտնում: 1 ու կես ժամ հանդիպում ունեցան, բայց ոչ մի հարցի շուրջ քննարկում չի՞ եղել, որ ժողովրդին ոչ մի բան չեն ասում: Մենք թույլ չենք տա մայրերս, որ մեր թիկունքի հետևում ինչ որ խաղեր տան, մեր երեխեքի արյան գներով ձեռք բերածը մենք հետ տալու իրավունք չունենք»: 

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի մեղադրանքներին Մարգարիտա Խաչատրյանն ասել է. «Քրեական գործ հարուցելը չի նշանակում, որ ապացուցված է տվյալ անձերի մեղքի բաժինը: Բա՞ մենք չմտածենք, որ Օպերայից մինչև քաղաքապետարան ո՞վ էր ցուցարարներին առաջնորդում, ո՞վ էր տանում: Չէ՞ որ նրանք էլ պետք է պատասխան տան: Միայն Սեյրանով և Խաչատուրովով չէ, չէ՞ որ նրանք էլ պետք է պատասխան տան, ովքեր ժողովրդին հանեցին ու սպանեցին: Մեր տղերքի համար ո՞վ է պատասխան տալու, որ բանակ տարան ու հետ չբերեցին»: 

Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին նկատի ունի, նա պատասխանել է այո. «Բանակի հոտը չքաշածը չի կարա սևազգեստ մոր գինը իմանա: Բանակ չծառայածը կստանա միլիոնից ավել աշխպատավարձ, իսկ սևազգեստ մայն էլ կդառնա մուրացկան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ