08  01  2019

Տարբեր խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը բրոունյան շարժման է վերածվել. քաղաքագետ

Տարբեր խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը բրոունյան շարժման է վերածվել. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական և հանրային կյանքում չափորոշիչների ձևավորման համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձևավորում է քաղաքական իշխանությունը:

Քանի-որ Հայաստանում պառլամենտը ապաքաղաքական մարմին է դարձել, ի տարբերություն նախկին կոռումպացված, բայց այնուամենայնիվ քաղաքական կառույցի, ապա տարբեր խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը բրոունյան շարժման է վերածվել:

Հնդիկների պահով` նացիոնալիզմը և շովինիզմը վատ երևույթներ են և հնդիկների ու մյուս ազգությունների հանդեպ պետք է հանդուրժող լինել, բայց դա չի նշանակում, որ պետությունը միգրացիոն քաղաքականություն չպետք է վարի և չպետք է կարգավորի ու քվոտավորի ներգաղթը: Այդ երկու երևույթները` քսենոֆոբիան ու չկարգավորվող միգրացիան, հավասարապես վտանգավոր երևույթներ են:

Երբ քաղաքական իշխանությունն իր պարտակավորությունները չի կատարում, ապա մարազմներն են սկսում իշխել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ