06  12  2018

Կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ հնարավոր է այդ գումարները վերադարձնել «ժողովրդին». քաղաքագետ

Կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ հնարավոր է այդ գումարները վերադարձնել «ժողովրդին». քաղաքագետ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»:

Խոսքը տարբեր գնահատականներով 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:

Ինձ իրոք հետաքրքիր է, կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ, առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել, եթե այո, ապա ի՞նչ գործիքներով և մեթոդաբանությամբ, և հնարավո՞ր է արդյոք այն վերադարձնել «ժողովրդին», այլ խոսքերով ասած՝ ՀՀ քաղաքացին կստանա՞ ինչ որ մաս այդ փողերից:

P.S. Գերմանիայի վերամիավորումից հետո Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արևելյան Գերմանիայից գողացված և դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը»:

Քաղաքագետն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ գրելով․ «Հայ - Ռուսական հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան լարված չեն եղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Սա արդեն լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ