06  12  2018

Գաղտնալսման ձայնագորությունը վկայում է խայտառակ արդարադատության մասին. Աշոտյան

Գաղտնալսման ձայնագորությունը վկայում է խայտառակ արդարադատության մասին. Աշոտյան

Գաղտնալսման ձայնագրության երկրորդ մասի հետ կապված երեկվա սկանդալը զրկեց այս իշխանություններին իրենց կողմից շահարկվող, ըստ իրենց, հաղթական դրույթի, որ երկրում չկա քաղաքական կոռուպցիա և դատարաններն անկախ են։  Այս մասին դեկտեմբերի 6-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները փոխանցում են դատավորներին վարչապետի որոշումները, որոնք քաղաքական են. «Եվ այդ քաղաքական որոշումները, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից և տեսակետներից, վերածվում են դատական ակտերի։ Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը, չգիտես ինչու, դարձել է արգելված։ Սակայն մեր մտահոգությունները չեն փարատվում»։

Աշոտյանը գաղտալսումից ևս մեկ հետևություն է արել. «ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտծողություն ունի, և գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ