01 12 2018

Կոնստանտին Զատուլինը՝ ՀՀ-ՌԴ կապերի և ԼՂ կոնֆլիկտի մասին

Կոնստանտին Զատուլինը՝ ՀՀ-ՌԴ կապերի և ԼՂ կոնֆլիկտի մասին

Այժմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առաջնային է վստահության հարցը: Այս մասին Երևանում Լազարևյան ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, հարցն առաջնային է դարձել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի նոր ղեկավարության միջեւ. «Եթե ինչ-ինչ պատճառներով վստահությունը խախտվել է, ապա Ռուսաստանում այլ իրավիճակ է ստեղծվում, որտեղ կան Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցներ: Եվ Ադրբեջանն, անշուշտ, շահագրգռված է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ»:

Նա ընդգծեց, որ չնայած վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի եւ ՌԴ միջեւ հարաբերությունները երբեւէ այսքան արդյունավետ չեն եղել, գործնականում այլ իրավիճակ է.  ՀԿԵ եւ «Գազպրոմի» գործունեության հետաքննություն:

«Հետո հաջորդում են ներդրումների մասին հայտարարոթյունները», - նկատեց Զատուլինը:

Նա ընդգծեց, որ ռուսական կողմի համար, որը ոչ մի կերպ չի ցանկանում միջամտել Հայաստանի գործերին, կարեւոր է, որ հայ ժողովուրդը միասնական լինի, այլ ոչ թե բաժանված եւ քաղաքական կեղտի մեջ ընկղմված:

Ըստ Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունն, իհարկե, կապված է ԼՂ անկախության ճանաչման է եւ հանրապետության պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել: 

«Սա ցանկացած մոդելի մակերեւույթին է: Բայց այսօր ստեղծված պայմաններում շրջանների վերադարձի փոխարեն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիվ թե իրական է:

Նախեւառաջ, ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնհայտ խախտողն է, նա ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, եւ չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին հայտարարություններ չլինեն:

Լեռնային Ղարաբաղի, ամբողջ Հայաստանի եւ Երեւանի տարածքային պատկանելիության մասին ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների պատմական էքսկուրսները վստահության եւ կարգավորման հարցերին չեն մոտեցնում», - ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ Ադրբեջանը ավելի ու ավելի է սրում ուշադրությունը ԼՂ շուրջ իրադարձություններին, արտասահմանցիների ուղեւորություններին ԼՂ:

«Ես ինքնս 2010-ից անցանկալի անձ եմ, որովհետեւ մեծ պատվիրակության կազմում՝ մոտ 150 մարդուց բաղկացած, հետեւում էի խորհրդարանական ընտրություններին:

Այդ ժամանակ ես այնտեղ ոչ մեկ, ոչ էլ 10 անգամ էի եղել: Առաջին անգամ ես Ղարաբաղ գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղաթիռով 1994-ին: Թեեւ դա ադրբեջանական կողմի դժգոհությունն առաջացրեց, բայց ոչ ոք ինձ անցանկալի անձ չհայտարարեց, թեեւ ես էլ, չէի երազում Բաքու գնալ», - ասաց Զատուլինը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հասել են նրան, որ փորձում են ձերբակալել մարդկանց՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունը:

«Այս իրավիճակում շատ դժվար է որպես բարի կամքի դրսեւորում կամ փաթեթային սկզբունք պնդել տարածքների վերադարձի մասին: Առավել եւս, գիտենք, որ սա ԼՂ համար շատ լուրջ ռիսկ է նշանակում: Այս ռիսկին նա կարոցղ է գնալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչմանը կամ անվտանգության երաշխիքներին», -կարծում է Զատուլինը:

Նրա խոսքով, Բաքուն փակուղային դրություն է ստեղծում, որը կապված է տարածքների վերադարձի հետ, նույնը կատարվում է նաեւ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: Դրանով իսկ Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները՝ հայրենասիրությամբ արդարացնելով ամեն տեսակ ապօրինություններ: Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանում պետք է կենտրոնանան պատերազմի անթույլատրելիության վրա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ