15 11 2018

Վահրամ Բաղդասարյանը առաջադրվել է Լոռու մարզում

Վահրամ Բաղդասարյանը առաջադրվել է Լոռու մարզում

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում։ Այս մասին նա հայտնել է տարածած հայտարարության մեջ։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու եմ առաջադրվել Լոռու մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունից»,– հայտնում է Բաղդասարյանը։  

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ հրապարակել է ընտրություններին մասնակցության համապետական ցուցակը. Վահրամ Բաղդասարյանը 4-րդ հորիզոնականում է: Առաջին եռյակը կազմել են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ