10 11 2018

Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը․ փոխարենը կբացի Վրաստանում

Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը․ փոխարենը կբացի Վրաստանում

Ադրբեջանը կփակի Ստոկհոլմում իր դեսպանատունը: Այդ մասին Haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ում աղբյուրը:  Այդ դեսպանատան գործունեությունը տարածվում է երեք երկրների վրա` Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի:

Նույն աղբյուրները մեկնաբանել են Նորվեգիայի` Բաքվում իր դեսպանատունը փակելու՝ նոյեմբերի 9-ի  որոշումը, որը բացատրվել է այն բանով, որ Բաքվի և Օսլոյի միջև դիվանագիտական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Փոխարենը Նորվեգիան դեսպանատուն կբացի Վրաստանում:

Բաքվի` սկանդինավյան երկրներում իր դեսպանատունը փակելու որոշումը, ամենայն հավանականությամբ, պատասխան քայլ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ