07  11  2018

Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի ընտրություններին «ռուսական միջամտության միֆը»

Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի ընտրություններին «ռուսական միջամտության միֆը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, նախազգուշացրել է «ռուսական միջամտության» մասին միֆի հերթական փուլի տարածման մասին։ Այս մասին հաղորդել է Life.ru-ն։

«Ի պատասխան այն ֆոբիաների, որ գոյություն ունեն ԱՄՆ-ում, Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել աշխարհի և ոչ մի երկրի՝ այդ թվում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:

Դեմոկրատների հնարավոր հաղթանակը ԱՄՆ-ում կվատթարացնի ռուս-ամերիկյան` առանց այդ էլ բարդ հարաբերությունները: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

«Ակնհայտ է, որ դեմոկրատները կփորձեն մեղադրել Թրամփին ՌԴ-ի և նախագահ Պուտինի  հանդեպ լոյալ լինելու մեջ: Կարծում եմ, որ դա կստիպի Թրամփին` որևէ կերպ պաշտպանվել և ավելի կոշտ որոշումներ կայացնել»,-նշել է նա:

Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի Սենատում` ստանալով 52  տեղ: Նման տվյալներ են ներկայացնում NBC-ին և ABC-ին: Իսկ դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հավաքել 218 ձայն:

Քվեարկության պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ