06 11 2018

Ի՞նչ են պայմանավորվել Տոնոյանը և Փաշինյանը զինվորների քվեարկության հարցով

Ի՞նչ են պայմանավորվել Տոնոյանը և Փաշինյանը զինվորների քվեարկության հարցով

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զինծառայողների քվեարկության թեմային։ ՊՆ պաշտոնակատարը նշել է․ «Մենք օրենսդրական այս փոփոխությունների ժամանակ առաջարկել էինք, որ քարոզարշավի ժամանակ տեղեկությունները զինծառայողները ստանան հեռուստաքարոզչության համար նախատեսված մեկ ժամվա շրջանակներում»։

Տոնոյանը հավելել է, որ թեկնածուների մուտքը զորամասեր օրենքով արգելված է: Նրա խոսքով՝ զինծառայողներին կտանեն քվեարկության վայրեր, որ նրանք այտեղ մասնակցեն քվեարկությանը:

Դիտարկմանը, թե նախկինում սպաները զինվորներին ուղղորդել են ընտրությունների ժամանակ, Դավիթ Տոնոյանն ասաց. «Արդեն հաղորդագրություն է փոխանցված բոլոր զորամասերին, բոլոր հրամաատարներին՝ հիշեցնելով իրենց պարտականություններն ու օրենքի դրույթները, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել: Եթե խախտում լինի, նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, եթե լինի անգամ փորձ ընդգրկվելու քաղաքական ու քարոզչական գործընթացներին»:

ՊՆ պաշտոնակատարը բացառեց, որ զորամասերում կարող են նման ուղղորդումներ լինել. «Եթե լինեն այդպիսի օրինակներ, ես շատ արագ կիմանամ դրա մասին: Դա եղել է իմ եւ վարչապետի պայմանավորվածությունը, որ պետք է բացառվի զինված ուժերի ընդգրկումը քաղաքական այս գործընթացներին: Դուք կտեսնեք այդ փոփոխությունը: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները որոշակի արդյունք կտան նաեւ զինվորականների քքվեարկության առումով»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ