03 11 2018

ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան

ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել: «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց Տոնոյանը:

Հարցին՝ նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն  նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ