29 10 2018

Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հարցն Ադրբեջանի օգտին լուծելու համար

Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հարցն Ադրբեջանի օգտին լուծելու համար

Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների  7-րդ եռակողմ հանդիպումը: Հհանդիպման ընթացքում խոսել են նաև ԼՂ հիմնախնդրի մասին։

Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտնել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ հարցը լուծվի Ադրբեջանի օգտին, հաղորդում է Moscow-baku.ru-ն։

«Թուրքիան բոլոր հարթակներում ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ամենուր ընդգծում ենք դա: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որ այդ խնդիրները լուծվեն խաղաղ, միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անմբողջականության սկզբունքի շրջանակում», - նշել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն կարևորել է նաև 3 երկրների նախաձեռնած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ու Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ