13 10 2018

Երկրում իրական ընդդիմության կարիք կա. Շարմազանով․ 168․am

Երկրում իրական ընդդիմության կարիք կա. Շարմազանով․ 168․am

«Հանրապետական» կուսակցությունը դեռևս վերջնական քննարկում չի ծավալել սպասվող արտահերթ, «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցելու կապակցությամբ. 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, դրանցից մեկն էլ այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և երրորդ տեսակետը՝ ինչպես ես եմ պնդում, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին»,- ասաց Է.Շարմազանովը։

Մեզ համար անակնկալ էլ չէր, որ, եթե «Հանրապետականը» չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու ենք մի ավտոբուս ժողովուրդ։ Դա շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ՝ բարի ճանապարհ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Երկրում իրական ընդդիմության կարիք կա»,- ասում է ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ նախորդ իշխանության խնդիրները եղել են նաև նրանում, որ իրենց իշխանության ժամանակ չեն ունեցել ուժեղ և լուրջ ընդդիմություն.

«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ