12  10  2018

Կառավարությունը կհոգա Աննա Հակոբյանի ծախսերը. Politik.am

Կառավարությունը կհոգա Աննա Հակոբյանի ծախսերը. Politik.am

Politik.am-ը գրել է. ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ՝ կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կգտնի լուծում, որպեսզի վարչապետի տիկնոջ գործունեության համար ֆինանսական հատկացումները նույնպես լինեն պետական բյուջեից։

Աննա Հակոբյանը հրապարակային խոսել է իր գործունեության ֆինանսավորման անհրաժեշտության մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Առաջին տիկինը խոսելով իր գործուղումների վրա կատարվող ծախսերի մասին, ասել է․«Իմ գործունեությունը որևէ կերպ չի ֆինանսավորվում պետական բյուջեից, այսինքն բավականին բարդ իրավիճակ է այդ առումով ստեղծված։ Ես մտածում եմ այդ հարցին պետք է որևէ լուծում տրվի՝ ինստիտուցիոնալ, որովհետև ամեն անգամ հնարավոր չէ բախվել այդ խնդրին»,-ասել է Աննա Հակոբյանը շեշտելով, որ նախկինում երկրի ղեկավարի տիկնայք չեն ստացել ֆինանսավորում, բայց ինքը աշխատում է և անելիքներ ունի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ