04 10 2018

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ բարեկամության մասին պայմանագրից

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ բարեկամության մասին պայմանագրից

ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955 թվականին Իրանի հետ կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից և կարծում, որ Իրանը Միջազգային քրեական դատարանն օգտագործում է քաղաքական և քարոզչական նպատակներով: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Интерфакс-ը։

«Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը կապված է հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու մեջ: Պետքարտուղարը խիստ քննադատել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն՝ Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

«Իրանը փորձում է միջամտել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու սուվերեն իրավունքի իրացմանը: Իրանն օգտագործում է միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ