14  09  2018

Ի պատասխան «Շանթ-2018»-ի՝ Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի

Ի պատասխան «Շանթ-2018»-ի՝ Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 17-22-ը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը։

Ինչպես հաղորդվում է, զորավարժանքների ընթացքում ադրբեջանցի զինծառայողները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։ Զորավարժություններին կմասնակցի 20.000-ից ավելի զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120-ից ավելի հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ։

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 11-13-ն անցկացվեց «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ