11  09  2018

Քանի ուշ չէ, պետք է հրաժարվել այդ որոշումից. Կարապետ Ռուբինյանը՝ Սիրիա առաքելություն ուղարկելու մասին

Քանի ուշ չէ, պետք է հրաժարվել այդ որոշումից. Կարապետ Ռուբինյանը՝ Սիրիա առաքելություն ուղարկելու մասին

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոչ մի կերպ չի կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի՝ սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։

Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։

Հ.Գ. Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»։

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն է: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ